ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վերադառնալ կիսանախագահականի՞ն՝ աշխարհի ամենատխմար սամանադրական կարգն է». Արմեն Աղայան
01:15, 20.02.2019 | mamul.am
2730 | 3

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերադառնալ կիսանախագահականի՞ն՝ աշխարհի ամենատխմար սամանադրական կարգն է, որտեղ նախագահը իշխում է, բայց ոչ կառավարում։ Սա հիմնականում սազում է կիսաբռնապետական երկրներին, որտեղ նախագահը թելադրում է խորհրդարանի իր ուզած կազմը, իսկ այդ կազմը երաշխավորում է նույն նախագահի կամ նրա ժառանգի վերընտրությունը, ինչպես 25 տարի տեղի էր ունենում Հայաստանում։ Բացի այդ իրական իշխողը միշտ կարող է քավության նոխազ դարձնել, զոհել իր ծառայապետ վարչապետին։
Չկեղծվող ընտրություններով միակ կիսանախագահականը Ֆրանսիան է, որտեղ մեկ նախագահն է գործադիրի ղեկավարը, եթե խորհրդարանում մեծամասնություն ունի, մեկ վարչապետը՝ եթե նախագահի աջակիցները փոքրամասնություն են։
ՀԱԿ֊ից նորմալ առաջարկ սպասելն անիմաստ է։

Սահմանադրությունը փոխել իհարկե պետք է։ Սուպերվաչապետական առկա համակարգը նույնքան մերժելի է։ Սակայն, ցավոք, որևէ լուրջ քննարկում այդ ուղղությամբ դեռ չկա։ Այնինչ իսկապես ազգային պետությանը հարիր սահմանադրություն ստեղծելը դժվար աշխատանք է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր