ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն. Սիբիլը հայկական շքերթի հյուրն է
19:50, 20.02.2019 | mamul.am
7953 | 1

Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:

Պոլսահայ երգչուհին պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Կառնավալին: Նա կլինի այն կառքում, որը կգլխավորի հայկական շքերթը։

Ներկայումս երգչուհին Սան Պաուլոյում է, որտեղ մասնակցում է միջոցառման փորձերին: Մարտի 2-ին կայանալիք միջոցառման նախաձեռնողը Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբն է: Շքերթը կրելու է «Կեցցե Հայաստանը» խորագիրը: Ներկայացվելու է Հայաստանի մշակույթն ու պատմությունը: Միջոցառումը հեռարձակվելու է 200-ից ավելի երկրներում:

«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ Բրազիլիայից դուրս ապրող առաջին հայն է, ով պաշտոնապես հրավիրված է կառնավալին:

«Ինձ համար շատ հուզիչ է այստեղ գտնվել: Հազարավոր մարդիկ հայկական տարազներ են կրելու և «Կեցցե Հայաստան» են վանկարկելու:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուրը` ermenihaber.am
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր