ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Զինվորականի համար հրամանը կյանքի գնով ճիշտ կատարելն է». այսօր մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է
14:05, 21.02.2019 | mamul.am
3048 | 0

Այսօր ՀՀ զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է:

«Զինվորականի համար առաջնահերթ խնդիրը ցանկացած, թեկուզ կյանքի գնով հրամանը ճիշտ կատարելն է»,- հարցազրույցներից մեկում նշել է հայրենիքի պաշտպանը: Նրա խոսքերի վառ դրսևորումը 2014-ի ամռանը հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակման ժամանակ չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելն էր, ինչի հետևանքով վերջինս արկի պայթունից վիրավորվելով կորցնում է երկու ոտքն ու ձեռքը: «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ, 20 վայրկյանով, կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում՝ իբր պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»,- շարունակել է Սարգիս Ստեփանյանը:

Սարգիս Ստեփանյանը զբաղվել է ծանրամարտով, իսկ վիրավորվելուց հետո զբաղվում է բազկամարտով: Լեհական Ռումիա քաղաքում տեղի ունեցած բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունում մայոր Ստեփանյանը նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր