ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկով մեքենաները ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև մայիսի 1-ը
13:30, 21.02.2019 | mamul.am
7027 | 0

Կառավարության նիստում հավանության է արժանացել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019թ. մայիսի 1-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր