ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Աննա Հակոբյանը՝ Ռաֆիկ Մաշադյանի և պարգևավճարները «Իմ քայլը» հիմնադրամին ուղղելու մասին
15:10, 21.02.2019 | mamul.am
4602 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ լրագրողներից մեկը փորձեց նաև պարզաբանում ստանալ տարբեր նախարարությունների, մարզպետարանների կողմից պարգևավճարներն «Իմ քայլը» հիմնադրամին ուղղելու լուրերի մասին. «Առաջին անգամ եմ նման բան լսում, բացարձակապես նման տեղեկություն չունեմ: Ինչպես նշեցի, «Իմ քայլը» հիմնադրամին 110 կազմակերպություն և անհատ է նվիրատվություն արել և եթե դուք հիմա ինձ հարցնեք, թե ովքեր են, ես չգիտեմ ու եթե կան պաշտոնյաներ էլ, ապա ես տեղյակ չեմ այդ մասին: Ես մարզպետներին չեմ ճանաչում և այդ լուրերն անհեթեթություն են, ես չեմ բացառում, որ որևէ մեկն իր պարգևավճարը փոխանցած լինի, բայց ես նման տեղեկության չեմ տիրապետում»: Արձագանքելով Շվեյցարիայում շքեղ հանգստի և խոշոր հարկատուների հետ հանդիպման լուրերին՝ Աննա Հակոբյանն ասաց. «Եթե նկատի ունեք Դավոս գնալու հետ կապված լեգենդները, ապա իրականությունը հետևյալն է եղել՝ ես եղել եմ Դավոսում, որովհետև ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից, ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ֆորումին մասնակցել: Ծախսերի մասով չեմ ուզում նույնիսկ արձագանքել, իսկ ինչ վերաբերում է հարկատուների հետ հանդիպմանը, այո՛, հանդիպել եմ և հանդիպման նպատակը եղել է մեր հիմնադրամի գործունեությունը ներկայացնելը: Այդ հանդիպումները կլինեն պարբերական»: Անդրադառնալով ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու նշանակմանն ու վերջինի հետ ազգակցական կապեր ունենալու մասին լուրերին՝ Աննա Հակոբյանը նշեց. «Այս հարցին կպատասխանեմ անձնական օրինակով: Երբ ես լրագրող եմ եղել, միշտ մի վախ եմ ունեցել, որ չգրեմ ինչ-որ բան ու որը կկարդան Բաղրամյան 26-ի աշխատասենյակներում ու միջանցքներում, կամ մարդիկ, ովքեր շատ ներգրավված են այն ամենի մեջ, ինչ ես գրում եմ, կկարդան ու կծիծաղեն ինձ վրա: Դա եղել եմ ամբողջ լրագրողական գործունեության ընթացքում իմ վախը: Ձեր հարցին կշարունակեի պատասխանել այսքանով...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր