ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել
16:00, 21.02.2019 | mamul.am
13574 | 0

Թուրքիան լայնամասշտաբ միջազգային զորավարժություններ է սկսել Հայաստանի հետ սահմանին՝ Կարսի շրջանում: Զորավարժությունները կրում են «Kış-2019» (Ձմեռ-2019) անվանումը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զորավարժություններին 15 երկիր է մասնակցում, ներգրավված են թուրքական արտադրության սպառազինության տեսակներ:

Հաղորդվում է նաև, որ «Kış-2019»-ի ընթացքին տեսակապով հետևել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ է սկսել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր