ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները
17:42, 21.02.2019 | mamul.am
5290 | 0

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ:
Մասնավորապես՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում որպես հավաքարար է ձևակերպել մի քաղաքացուհու, 2015-ից 2017 թվականներին որպես տնտեսվար է ձևակերպել որդուն, 2010-ից 2018 թվականներին որպես պահակ է ձևակերպել մի քաղաքացու, մեկ այլ անձի էլ կրկին որպես պահակ է հրամանագրել 2013 թվականի փետրվարից սեպտեմբեր: Նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 16.000.000 դրամը յուրացվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր