ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա». Անահիտ Բախշյան
18:42, 21.02.2019 | mamul.am
7052 | 2

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի ու զարմացա, շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։ Լենա՞, էս ի՞նչ եք ասում, 2007-2012 թ․թ․ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամներս ազատորեն "դեմ" էինք քվեարկում մեր գաղափարախոսության հետ անհամատեղելի բազմաթիվ նախագծերի, թվում էր, թե 2017-ի ԱԺ-ում «Ելք»-ի պատգամավորներն էլ են անկաշկանդ եղել իրենց քվեարկություններում, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ խոստովանում ե՞ք, որ նախորդ խորհրդարանում որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ազատ չէիք, շատ հետաքրքիր է, ո՞վ էր ձեզ այն ժամանակ ստիպում որոշ նախագծերի դեմ քվեարկել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր