Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հախճասալ-հիշատակարան՝ Երուսաղեմում Քոթահիայի արհեստավորների կողմից խեցեգործական արհեստանոց հիմնելու մասին: Երուսաղեմ, Սուրբ Փրկիչ վանք, 1928թ.: «Դաւիթ Յովհաննէսեան Քեօթահ/եացի. յամի տեառն 1919. հիմնեաց/ յԵրուսաղէմ զարհեստ գործելոյ/ զյախճապակի, և յարուեստանոցի/ իւրում պատրաստեալ զյախճապակիս/ սրբոյ սեղանիս, նուիրեաց ՛ի դուռն/ վանուց ս. Փրկչի. ՛ի յիշատակ ծնողա(ց) իւրոց և համօրէն ննջեցելոցն, յա(մի)/Տեառն 1928. ՛ի պատրարքութ(եան)/ Տ. Տ. Եղիշէի արք(եպիսկոպոս)ի Դ(ուրեան)»: |