ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Իմ պարտքն եմ համարում զգուշացնել». Էլինար Վարդանյան
13:00, 22.02.2019 | mamul.am
3926 | 3

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Օրեր առաջ կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի կողմից հնչեցվել է խոշոր գործարարների և մեծահարուստների 70% ունեզրկման մտադրությունը։ Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։ Բայց դա չեղավ։ Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավորի շուրթերով հնչեցնում է իր առաջիկա ծրագրերը։ Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այս հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել բիզնես շրջանակներում և չի կարող անտեսվել կամ տրվել մոռացության։ Իմ պարտքն եմ համարում զգուշացնել. այս գաղափարի իրականացումը կամ իրականացման փորձերը կամայացնեն Հայաստանի տնտեսությունը։ Երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ։ Չի լինի ակտիվ գործարար միջավայր, չեն լինի ներդրումներ։ Իրավական տեսանկյունից մենք գործ կունենանք բացարձակ անօրինականության հետ և հիմքը կդնենք սեփականության վերաբաշխման ու չդադարող ստվերային գործարքների ու հետագա վենդետաների համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր