ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Առողջապահության նախարարությունից կարո՞ղ են մեզ բացատրել». Բելլա Լալայան
03:35, 23.02.2019 | mamul.am
5403 | 0

Արցախի բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարության մամուլի քարտուղար Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահության նախարարությունից կարո՞ղ են մեզ բացատրել, թե ինչու մանկական հիվանդանոցում բախիլներն անվճար են, իսկ Հանրապետական հիվանդանոցում՝ 40 դրամ... Նորից հիշեցնեմ, որ վաճառվում է առանց ՀԴՄ, դեղատներում դրանց արժեքը 20 դրամ է, բնականաբար՝ մեծածախի դեպքում շատ ավելի էժան կլինի: Նշեմ նաև, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար տուգանք է սահմանված՝ 150-300.000 դրամ, երկրորդ նման խախտման դեպքում՝ գործունեության կասեցում: Հիմա հարցս հստակեցնեմ՝ ո՞ւմ «դաբրոյով» եք խախտում հարկայինի օրենքը, ո՞վ է տնօրինում այդ միջոցները, ինչի՞ն են ուղղվում դրանք.. Ի դեպ, այս հարցին արդեն տարիներ ի վեր անդրադառնում եմ, բայց՝ քար լռություն... Բայց ուզում եք փորձեմ
մի անձնական բան գրեմ, դրա պատվին ասուլիս էլ կհրավիրեն, որ հրապարակային հերքեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր