ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Հեշտիա գյուղում բացվել է Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան
21:30, 22.02.2019 | mamul.am
2938 | 0

Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի է ունեցել Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ, գործադիր վարչությունը, «Կարիտաս Վրաստան»-ի ղեկավար կազմը՝ Բեն Բեթ Յադեգարի և Անահիտ Մխոյանի գլխավորությամբ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները՝ (ԱՏՁՄ) Կարեն Վարդանյանի գլխավորությամբ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, լաբորատորիայի սաները և այլ հյուրեր Վրաստանից ու Հայաստանից:

««Արմաթ» բառը կարելի է հասկանալ որպես հայկական մաթեմատիկա, որի հետաքրքրությունն ամբողջ աշխարհում կա: Ջավախքի երեխաների հակվածությունը դեպի բնական գիտությունները թույլ է տալիս խոսել զարգացման հեռանկարների մասին»,- ասել է ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ Արմաթ-Հեշտիայի սաները հնարավորություն ունեն առաջ ընկնել մյուս պատանիներից, քանի որ այսպիսի կոմպլեքս լաբորատորիաներ շատ քիչ են անգամ աշխարհի զարգացած երկրներում: Այս լաբորատորիաները շատ կարևոր են ՏՏ ոլորտի զարգացման համար: Դրանք երեխաներին հնարավորություն կտան մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դառնալու մրցունակ մասնագետներ և իրենց ստացած տեխնոլոգիական գիտելիքներն օգտագործել և գումար վաստակել: Անկախ նրանից Սան-Ֆրանցիսկոյում ես, թե Հեշտիայում:

Հեշտիայի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում շուրջ 70 երեխա արդեն մասնակցում է դասընթացներին՝ ձեռք բերելով ինժեներության, եռաչափ մոդելավորման, ծրագրավորման, ռոբոտաշինության և դիզայներական հմտություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր