ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
Հայտնի է՝ երբվանից ՀՀ-ում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն, ապա նաև՝ արտադրությունը
23:33, 22.02.2019 | mamul.am
5294 | 3

Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01. 2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։

ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։

Մարտի 5-ին ժամը 17։00-ին Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել 011-818-559 հեռախոսահամարով՝ մինչև 05․03․2019թ․ ժամը 13։00-ը։

Օրենքի նախագծի փաթեթն՝ ստորև.

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր