ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին վաղը կժամանի Հայաստան
00:10, 23.02.2019 | mamul.am
5439 | 0

Վաղը՝ փետրվարի 23-ին, Հայաստան կժամանի «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին: Դերասանը «Զվարթնոց» օդանավակայանում կլինի Ժամը 16:20-ին: Դերասանի երկրպագուները նույնպես կարող են միանալ նրան դիմավորող խմբին՝ լուսանկարվել և շփվել դերասանի հետ:

Հիշեցնենք, Նասերին Հայաստան է ժամանելու փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարին հետևելու։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ։

Եվրոպայի գոտու համար կպայքարի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու համար՝ Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը` Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի գոտու համար՝ Ռազմիկ Ղուլինյանը (WORLD KICKBOXING LEAGUE, K1, մրցակիցը՝ Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկը` Մանուել Գարսիան է):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր