ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հաջողությամբ իրականացվում է կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը». Հայկ Մարտիրոսյան
01:30, 23.02.2019 | mamul.am
3378 | 2

«Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը, որով հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ: Դրանով պետությունը լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, ոլորտներն ու մարմինները թողնում անմրցունակ անկախության մեջ և փողոցում թողնում հազարավոր քաղաքացիների: Դա նոր երևույթ չէ: Մասնավորապես ԱՄՆ-ում դրա առաջամարտիկն է հանրապետական կուսակցությունը, որն ավերում է պետական սեկտորը` վայրագ շուկա նետելով և անպաշտպան թողնելով աշխատուժը: Դրանով պետության գործը քչանում է` այն հանձնվելով մասնավոր անձանց, իսկ ոլորտները հանձնվում են շուկայի շնաձկներին, որի արդյունքում հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում:
Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր