ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Որոշեք ինքներդ։ 2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։ 2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա,իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։ Կոռուպցիա կա փաստորեն։ 2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։ Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։ |