ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Պուտինը հրաժարվել է խոսել Պորոշենկոյի հետ
13:00, 23.02.2019 | mamul.am
8276 | 0

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ 2018թ. նոյեմբերին Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա չի պատասխանել:

«Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր: Ես ցանկանում էի հարցնել, թե ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց, քանի որ ասելիք չուներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Պորոշենկոն ամերիկյան հեռուստաալիքի հետ զրույցում ասել է նաև, որ այնպիսի տպավորություն ունի, որ ԱՄՆ վարչակազմը «հասկանում է, թե ինչ վտանգ է ներկայացնում Պուտինը»:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ դեկտեմբերին սկզբին Պուտինը հայտարարել էր, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ «չի ցանկանում մասնակցել նրա ընտրարշավին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր