ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դու մեղավոր չես, քեզ պատգամավոր դարձնողի հե՛րն անիծեմ». Վարազդատ Բոյաջյան
15:40, 23.02.2019 | mamul.am
14778 | 5

Ազատամարտիկ Վարազդատ Բոյաջյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Հեռու մնացեք Արցախից» գրառմանը: «Ի պատասխան ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառմանը.
Նա մասնավորապես հայտնել էր այն միտքը, որ Հայաստանցիներս իրավունք չունենք խառնվելու Արցախի ներքին գործերին և տեղի ունեցող գործընթացներին։
Ա՛յ բանակում չծառայած՝ ո՛չ Արցախի համար կռվել ես, ո՛չ էլ արյուն թափել։ Գրածս անպայման կկարդաս։
Մեր գյուղի հովիվներից մեկը շրջանային
Սովետի դեպուտատ էր։
Մի օր էլ ոչխարները հանդ տանելիս՝ որոշում է գրպանում եղած երկու լուցկու տուփերի պարունակությունը մեկի մեջ տեղավորել։
Դատարկ տուփը շպրտում է։ Երբ հասնում է արոտատեղի, որոշում է ծխել։
Երբ լուցկին հանում է, տեսնում է, որ դատարկ
տուփն է մոտը, լիքն է շպրտել։
Ինքն իրեն խորհում է «էհ, ինձ դեպուտատ տվողի հերն անիծեմ, դատարկ ու լիք տուփերը իրարից չեմ տարբերում, ես ի՞նչ, դեպուտատն ինչ»։

Հ .Գ. Արման ջան, դու մեղավոր չես, քեզ պատգամավոր դարձնողի հե՛րն անիծեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր