ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի». Արտակ Զեյնալյան
17:05, 23.02.2019 | mamul.am
3295 | 0

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձա փաստաբան Հայկ Ալումյանի իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությանը, ըստ որի՝ վարչապետը ՄԻԵԴ-ում Կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի մեկի գործերով։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ։ Բայց արդեն ի պաշտոնե, ներկայիս Կառավարության գործունեության ընթացքում, մենք դրանց բացարակապես չենք միջամտել՝ չնայած նրան, որ լիազորված ենք ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն։ Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր