ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս պահը շրջադարձային նշանակություն ունի». Նիկոլ Փաշինյան
18:25, 23.02.2019 | mamul.am
3738 | 0

Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ամփոփել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի արդյունքները, որին մասնակցում էին Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

«Սովորաբար ՀՀ-ում մինչև հիմա գործընկերային, կորպորատիվ նախագծերը որպես կանոն ձախողվել են, կամ մարդիկ սովորաբար խուսափում են, ասում են՝ լավ, ես իմ գործը դնեմ, ուրիշի հետ գործ չունենամ, բայց այստեղ տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն հաջողակ: Այս պահը շրջադարձային նշանակություն ունի: Մարդիկ կան, ասում են՝ ես էսինչ մարզի էսինչ գյուղից եմ. մարդկանց ներկայանալու ձևը ցույց է տալիս, որ նոր մտածողության մարդիկ ունենք, ու մեր խնդիրն է՝ հնարավորություն տալ իրենց մտքում գոյություն ունեցածն իրականություն դարձնել իրենց գյուղում, մարզում, բնակավայրում: Բոլորին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Մենք այլևս այն երկրում չենք, որտեղ մոդա է՝ խաբելն ու քցելը»,- ասաց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր