ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Համացանցը ծաղրում է Ծառուկյանի գրկախառնությունները
14:45, 25.02.2019 | mamul.am
14830 | 4

Համացանցում այժմ էլ հումորային մեկնաբանություններ են տարածվում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ու «Տաքսի» և «13-րդ թաղամաս» ֆիլմերի դերասանների հանդիպման վերաբերյալ: Մասնավորապես, կադրերում երևում է՝ ինչպես է Ծառուկյանի հետ գրկախառնությունից հետո Բիբի Նասերին բռնում մեջքը:

Տեսանյութը՝ Kentron.tv-ի

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ, «Ներդրումներ և առևտուր» համաժողովի շրջանակներում, Գագիկ Ծառուկյանն «օդ էր բարձրացրել» օտարերկրացի հյուրին, որը ևս դարձել էր քննարկման թեմա:

Քննարկվածներից է նաև քարոզարշավներից մեկի ժամանակ տարեց տղամարդուն գրկելու և երկու անգամ օդ բարձրացնելու տեսանյութը:

Տեսանյութը՝ Asekose.am-ի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր