ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է
23:50, 25.02.2019 | mamul.am
14999 | 0

Բնության սիրահար 58-ամյա Նիքքի Քյորթցը կյանքում առաջին անգամ նկատել ու լուսանկարել է ալբինոս փղի, գրում է Powerful Mind-ը: Եզակի կենդանին ապրում է ՀԱՀ-ի Քրյուգեր ազգային պարկում:

Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է

Ըստ բնապահպանների՝ ալբինոսությունը իսկական պատիժ է կենդանու համար: Բաց գույնի մաշկով նրան հեշտությամբ նկատում են գիշատիչները, իսկ ալբինոսների մաշկն ու աչքերը շատ զգայուն են արևի լույսի նկատմամբ:

Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է

Ըստ կենդանաբան Յան Ուայթի՝ վայրի բնության մեջ ալբինոսներն ավելի հաճախ են հանդիպում, քան մենք կարծում ենք, պարզապես նրանք շատ կարճ կյանք են ունենում:

Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է

Ճիշտ է, դեռևս կասկածներ կան՝ արդյոք այս փղիկը ալբինոս է, թե շատ հազվադեպ հանդիպող սպիտակ փղերից է:

Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է
Ցավոք, Քյորթցի արված լուսանկարներից և ոչ մեկում չի երևում ձագի աչքերի գույնը: Բոլոր նկարներում փղիկի աչքերը կկոցված են, հնարավոր է, նա այդպիսով պաշտպանվում է արևի ճառագայթներից:
Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է

Սպիտակ փղերը փղերի եզակի տարատեսակ են, սակայն առանձին տեսակ չեն համարվում: Սպիտակ փղերի մաշկը բաց կարմրադարչնագույն է, որը թրջվելուց դառնում է բաց վարդագույն:

Եզակի սպիտակ փղիկը, հնարավոր է, ալբիոնոս է

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր