ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կարո Փայլանի գրառումը՝ Սումգայիթի հայկական ջարդերի մասին
15:00, 27.02.2019 | mamul.am
6742 | 0

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յարգանքով կ՚ոգեկոչեմ Խոճալուի մէջ սպաննուած հարիւրաւոր ատրպէյճանցիները։ Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Յարգանքով կ՚ոգեկոչեմ Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ սպաննուած հարիւրաւոր հայերը։ Հայ ժողովուրդը 31 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Անտեսենք ոճիրներուն եւ անոնց զոհերուն ու ոճրագործներուն ինքնութիւնը։ Մրցակցութեան մէջ չդնենք վիշտերը։ Փետրուարի 26-ին բոլորս ըլլանք խոճալուցի ատրպէյճանցի, փետրուարի 27-ին ալ՝ սումկայիթցի հայ։ Առերեսուինք, բուժուինք…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր