ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
104 տարեկանում մահացել է ցեղասպանությունը վերապրած Հայկ Արթինը
23:35, 05.03.2019 | mamul.am
10578 | 0

ԱՄՆ-ում կյանքի 104-րդ տարում մահացել է Արթին Հայգը կամ Հայկ Արթին Կոջաբաբյանը՝ հայտնի լուսանկարիչը Միլուոկիից, ով վերապրել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Milwaukee Journal Sentinel-ը։

Նա մահացել է մարտի 4-ին Վիսքոնսինում։ Օգոստոսին կլրանար նրա 105 տարին։

Արթին Հայգը ծնվել է 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ հետո։ Նա որբացել է, երբ 4 կամ 5 տարեկան էր։ Տղան տեսել է, թե ինչպես են մորը քարշ տվել թուրք զինվորները, իսկ հայրը՝ մաթեմատիկայի պրոֆեսոր, պարզապես անհետացել է։

Նրան մեծացրել է քեռին, ով ապրում էր Կոստանդնուպոլսում, հետո տեղափոխվել է Մարսել և Բուենոս Այրես, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորք, ուր եկել է, երբ մոտ 10 տարեկան էր։ Նրա զարմիկներից մեկը լուսանկարչատուն է ունեցել, այնտեղ էլ սովորել է՝ դառնալով պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

Արթին Հայգն ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ և ծոռնուհի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր