ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Բագրատաշենում մեքենաների համար այլևս տեղ չկա». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Լենա Նազարյանի հետ
14:40, 06.03.2019 | mamul.am
9496 | 1

Ազգային ժողովի մոտ այսօր բողոքի ակցիա են իրականացրել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ նշելով, որ հինգ ամիս է սպասում են Բագրատաշենի անցակետում կուտակված ավտոմեքենաների ներկրման հարցի լուծմանը: «Այդ հարցը պետք է քննարկվեր մարտի 5-ին, սակայն չի քննարկվել, բոլոր խմբակցություններն ասել են, որ կաջակցեն, հարցը պետք է անհապաղ լուծվի՝ համ դուք պրծնեք էս խնդրից, համ մենք»,- ասում էին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները՝ նշելով, որ Բագրատաշենի անցակետում մեքենաների համար այլևս տեղ չկա։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հանդիպելով ցուցարարներին՝ խոստացել է լուծում տալ հարցին. «Կան ընթացակարգային հստակ ժամկետներ և այդ հարցը պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովներում, հետո նոր դրվի Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նախագիծը պետք է փուլերով անցնի և եթե հարցը հրատապ է, հնարավոր է՝ կառավարությունն արտահերթ նիստ հրավիրի, որից հետո նոր Ազգային ժողովը կհաստատի այն»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կառավարությունը տեղային լուծում էր տվել հարցին՝ թույլատրելով սահմանին կուտակված աջ ղեկով շուրջ 800 մեքենաների ներմուծումը Հայաստան:

Հիշեցնենք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքում էին, որ Բագրատաշենի անցակետում և Վրաստանում կուտակված աջ ղեկերով մեքենաները չեն թույլատրում հատել սահմանը: Նրանք պահանջում էին կառավարությունից խնդրին անհապաղ լուծում տալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր