ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Տեղի է ունեցել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը
01:10, 09.03.2019 | mamul.am
6494 | 0

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվել է համերգային ծրագրով:

«Ուրախ եմ, որ այսքան մարդու հետաքրքրել է կոմպոզիտոր Գագիկ Հովունցը»,- նշել է Շուշան Հյուսնունցը:

Միջոցառումը նախաձեռնված էր «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի կողմից, կոմպոզիտորի 90-ամյակին ընդառաջ, նվիրված նրա կամերային ստեղծագործություններին և երաժշտական տեսությանը. 2018-ին «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս է ընծայվել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական աշխատության թարգմանությունը անգլերեն և գերմաներեն լեզուներով:

Երեկոյի ընթացքում հնչել են Գ. Հովունցի մի շարք կամերային-գործիքային ստեղծագործություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր