ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
11 հոգու մահվան պատճառ դարձած օդաչուն արդարացվել է
20:05, 08.03.2019 | mamul.am
10817 | 0

Մեծ Բրիտանիայում դատարանն անմեղ ճանաչեց Էնդրյու Հիլլին, ով 2015 թվականին «Շորհեմ» ավիաշոուի ժամանակ վթարի էր ենթարկվել Hawker Hunter ինքնաթիռով՝ ընկնելով մայրուղու վրա: Ավիավթարի հետևանքով մահացել էր 11 մարդ: Օդաչուի կյանքը փրկելու համար բժիշկները երկար ժամանակ պայքարել են:

Էնդրյու Հիլ

Դատավարության ընթացքում մեղադրող կողմը պնդում էր, որ օդաչուն մահացու սխալ է թույլ տվել, քանի որ պտույտ է գործել քիչ բարձրության վրա և դրա համար բավականաչափ արագություն հավաքած չի եղել:
Օդաչուն դատարանում հայտարարել է, որ չի հիշում վթարի պահը՝ կոգնիտիվ ֆունկցիաների խախտման պատճառով, ինչն էլ ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած թթվածնային քաղցի արդյունք է եղել:
Հիլը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից, դատարանը նրան արդարացրել է:
11 հոգու մահվան պատճառ դարձած օդաչուն արդարացվել է

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր