ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Շունը զոհել է իր կյանքը՝ տերերին պաշտպանելով կոբրայից
22:15, 08.03.2019 | mamul.am
20802 | 1

Հնդկաստանում հավատարիմ շունը սատկել է՝ քնած տերերին պաշտպանելով թունավոր կոբրայից: Թայսոն անունով դալմատինը կռվել է օձի հետ, վերջինս էլ կծել է նրան:

Գշերվա կեսին տանտերն արթնացել է շան կլանչոցից ու տեսել, որ տան մուտքի առջև վերջինը կռվում է օձի հետ: Մինչ տերը կմիջամտեր, մեկուկես տարեկան շունն սպանել է օձին, բայց թունավորվել է վերջինիս կծոցից:

Կես ժամ չանցած՝ շունը սատկել է:

«Մենք փորձում էինք հակաթույն գտնել, բայց գիշերվա կեսին ոչ ոք չէր պատասխանում մեր զանգերին: Թայսոնը փրկեց մեր կյանքերը, բայց մենք չկարողացանք փրկել նրանը»,- ցավով պատմում է տերը:

Շունը զոհել է իր կյանքը՝ տերերին պաշտպանելով թունավոր կոբրայից
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր