ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Այսօր Արաս Օզբիլիսի ծննդյան օրն է
14:05, 09.03.2019 | mamul.am
5279 | 1

Այսօր ծննդյան 28-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Վիլլեմ II»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։ Արասը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին՝ Ստամբուլում՝ հայկական ընտանիքում։ Տիգրանակերտի տոհմից սերող ընտանիքում տղային անվանակոչել են Արաքս գետի անունով։ Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքը տեղափոխվել է Հոլանդիա:

Արասը 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել «ՀՎՎ Հոլանդիա» թիմում, իսկ 8 տարեկանում տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»:

2010 թվականի մայիսի կեսերին Օզբիլիսը հրավեր է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ մասնակցելու երիտասարդական հավաքականի հավաքին։2011 թվականի փետրվարին Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ Օզբիլիսը պետք է ընտրի Հոլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև։ Օզբիլիսն ընտրել է Հայաստանը և իր նորամուտի հանդիպումն անց կացրել 2012-ի փետրվարի 29-ին՝ Կանադայի հավաքականի դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
) no-repeat center center; width:300px; height:250px; margin: 0 auto;">
դեպի վեր