ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում մոնիտորինգային թարմ տվյալներ՝ 19 ապրանքների մասով։ Համադրված են 2018թ հունվարի գները՝ 2019թ փետրվարի նկատմամբ։ Հ․Գ․ 2018թ փետրվարը չունեմ, որ 2018թ փետրվարի հետ համեմատեմ, բայց ունեմ 2019թ հունվարը։ Եթե վերլուծենք 2018թ հունվարը 2019թ հունվարի նկատմամբ, ապա հավաքածուի արժեքը 2019թ կլինի 20440, կամ հավաքածուի արժեքը թանկացած կլինի 1.3 տոկոսով՝ ի հաշիվ ռոբուստա տեսակի սուրճի շուրջ 27 տոկոս թանկացման»։ |