ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Boeing-ը հետաձգել է նոր օդանավի շնորհանդեսը՝ կապված Եթովպիայում օդանավի կործանման հետ
10:40, 11.03.2019 | mamul.am
7748 | 0

Ամերիկյան Boeing ընկերությունը հետաձգել է Boeing-777X նոր ինքնաթիռի շնորհանդեսը՝ կապված Ethiopian Airlines-ի օդանավի կործանման հետ, որը տեղի է ունեցել Եթովպիայում, փոխանցում է Reuters-ը: Իր հերթին Ethiopian Airlines-ը հայտարարել է Boeing-737 MAX 8-ի թռիչքների կասեցման մասին:

Նայրոբի մեկնող Ethiopian Airlines ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ին: Օդանավում 149 ուղևոր է եղել ու անձնակազմի 8 անդամ: Եթովպիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր