ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Աջակողմյան ղեկով ավտոմեքենաները ՀՀ տարածք կներմուծվեն մինչև մայիսի 1-ը
16:40, 12.03.2019 | mamul.am
10250 | 0

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին։ Այս մասին հայտնել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նա նշել է, որ օրենքի ընդունման պարագայում հնարավորություն կստեղծվի մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանապորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև սույն թվականի մայիսի 1-ը։

Տեսանյութը՝ «Շանթնյուզ»-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր