ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Երկգլխանի» երեխային հայրը փորձել է ողջ-ողջ թաղել
01:10, 13.03.2019 | mamul.am
14917 | 0

Հնդկաստանի բնակիչը փորձել է ողջ-ողջ թաղել իր նորածին երեխային, քանի որ նա ծնվել է բնածին անոմալիայով: Երեխան ծնվել է էնցեֆալոցելեով, իսկ հայրը նրան համարել է երկգլխանի ու փորձել ազատվել նրանից: Էնցեֆալոցելեն գանգի բնածին արատ է, այսպես կոչված՝ գանգային ճողվածք, երբ ուղեղի կամ ուղեղանյութի մի հատվածը դուրս է մնում գանգից:

Էնցեֆալոցելեով ծնված երեխա

Երեխային դագաղով հանձնել են գերեզմանափորին, որպեսզի վերջինս թաղի նրան: Սակայն նա դագաղի մեջից լացի ձայն է լսել ու զանգել ոստիկաններին: Փոքրիկին տարել են հիվանդանոց, որտեղ 3 ժամանոց շտապ վիրահատություն են արել ու ազատել նրան իր գլխից 3 անգամ մեծ ուռուցքից: Փոքրիկ տղայի գլուխը դարձել է իր բնական չափերին համապատասխան, վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել, նրա վիճակը կայունացել է:

«Երկգլխանի» երեխան՝ վիրահատությունից հետո

Նորածնի հորը ձերբակալել են, սակայն ավելի ուշ գրավի դիմաց ազատ են արձակել: Երեխային որդեգրել է եղբայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր