ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հեղափոխական երիտասարդների ջարդարար Լֆիկին իշխանությունները սկսել են որպես «օրինակելի» ներկայացնել
16:50, 13.03.2019 | mamul.am
17697 | 4

Այսօր առավոտից Ազատության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում հարակից սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները: Համաձայն Երևանի քաղաքապետարանի ծանուցման, վերջինները պետք է ազատեն Օպերայի հարակից տարածքները սրճարաններից: Ասում են՝ այսօր Կենտրոնի թաղապետը, թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելիս, փորձելով արդարացնել քաղաքապետարանի գործողությունները, նշել է, որ Սամվել Ալեքսանյանն անմիջապես արձագանքել է այդ հորդորին՝ հեռացրել սրճարանը և խոստացել սեփական միջոցներով բարեկարգել տարածքը: Ասում են նաև, որ իշխանությունները փորձում են նման առիթներով աստիճանաբար մաքրել Լֆիկի անցյալը և վերածել «օրինակելի բարերարի», ով առաջնորդվում է «օրենքով» և բիզնեսի եկամուտից էլ հատկացումներ է անում «բարեգործության» համար:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր