ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Պարույր Հայրիկյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարության մասին
05:10, 15.03.2019 | mamul.am
3383 | 0

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համանախագահողներն իրենց յայտարարութիւնում «առարկայական եւ գործնական»՝ «ձեւաչափ չփոխելու» առաջարկով ըստ էութեան հակադրւում էին Նիկոլ Փաշինեանի ժողովրդավարական դիրքորոշմանը։ Արեւմուտք եւ Արեւմտեան արժեքային համակարգ մեզ համար նախ եւ առաջ նշանակում է սկզբունքները վեր դասել նպատակահարմարութիւնից, օրինակ՝ ժողովրդավարութիւնն ու մարդու իրաւունքները`ինչ որ միջպետական համաձայնութիւնից։ Այս ընկերների մօտ հակառակն է։ Ժողովրդավարական պետութիւններ ներկայացնող երեք համանախագահերը չկամեցան նկատել այն, որ իսկապէս տուեալ ժողովրդին կամ ժողովրդի այդ հատուածին չներկայացնող, նրա կողմից լիազորութիւններ չստացած պետական գործիչը չպէտք է իրեն իրաւունք վերապահի (նոյնիսկ ամբողջ աշխարհի, ոչ միայն ԵԱՀԿ-ի կողմից) այդպիսի հրաւէր ստանալու դէպքում, բարոյական համարել նման կարգավիճակը։ Գնանք առաջ։ Այդ յայտարարութեանն ի պատասխան կարելի էր հոյակապ «շնորհակալական» յայտարարութիւն անել եւ հիմա էլ կարելի է։ Վաղը ԱԻՄ նախագահութեան նիստում Մարտի 16-ի խնդրին զուգահեռ երեւի այդ հարցին էլ անդրադառնանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր