ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում տեղի կունենա «Անուշ» երաժշտական դրամայի բեմադրությունը
02:10, 15.03.2019 | mamul.am
2363 | 0

«Արշակ Բուրջալյան» թատերախումբը՝ ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնում է «ԱՆՈւՇ» երաժշտական դրաման ըստ Հ. Թումանյանի համանուն պոեմի և Ա. Տիգրանյանի համանուն օպերայի` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի օպերային դասարանի հիմնադրման 90 և ամբիոնի հիմնադիր՝ հայ օպերային թատրոնի ռեֆորմատոր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյա հոբելյաններին: Բեմադրությունը տեղի կունենա Կոմիտասի անվան ԵՊԿ-ի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում՝ 2019թ. մարտ 15-ին՝ ժամը 18:00-ին: Թատերախումբը կազմավորվել է կոնսերվատորիայի օպերային դասարանի ուսանողների և շրջանավարտների մասնակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր՝ Արսեն Ղազարյան, դիրիժոր՝ Կարեն Լավչյան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր