ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Առջևում դեռ կլինեն նոր ու առավել հետաքրքիր բացահայտումներ». Անդրեյ Ղուկասյան
01:20, 15.03.2019 | mamul.am
5631 | 0

Լոռու մարզի ներկա և նախկին մարզպետերի հեռակա բանավեճի շրջանակներում Լոռու ներկա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի սկզբանե առաջնորդվելով պաշտոնական գործունեության հետ կապված խնդիրները անձնական դաշտ չտեղափոխելու հստակ գործելաոճով, զերծ կմնամ Լոռու նախկին մարզպետի սեռային դիտարկումներին համապարփակ գնահատական տալուց, իսկ վերջինիս ի պաշտոնե կատարած աշխատանքի գնահատականը պարբերաբար տալիս են ինձ դիմող քաղաքացիներն ու վերջինիս ենթակայությամբ աշխատած աշխատակիցները ամենագունեղ պատմություններով, որոնց մի քանիսի մասին դեռ առաջիկայում կլսենք:
Ինչ վերաբերում է մարզպետի ֆոնդից կատարված հատկացման արդյունքում ապրիլյան պատերազմի մասնակցի հարազատին փաստաթղթային ձևակերպմամբ 50.000, իսկ առձեռն՝ 30.000 դրամ տրամադրելու մասին տեղեկատվությունը հրապարակային դարձնելով նախաքննական գաղտնիք բացահայտելու մասին վերջինիս պնդումներին, հարկ եմ համարում նշել, որ տիրապետելով առավել մեծ ծավալով տեղեկատվության, հրապարակել եմ դրա մի փոքր մասը միայն՝ զերծ մնալով որևէ մանրամասն նշելուց և որևէ նախաքննական գաղտնիք բացահայտելուց:
Նախաքննական գաղտնիքի տարրեր այս դեպքում, պարունակում է նախկին մարզպետի գրառումը, ով մատնանշել է համայնքը, որի բնակիչը ստացել է տվյալ սոցիալական աջակցությունը:
Եվ քանի որ արդեն իսկ համայնքը մատնանշված է և բոլորը գիտեն, որ խոսքը Ջրաշեն համայնքի մասին է, առանց նախաքննական գաղտնիքի տարրեր ներկայացնելու հրապարակում ենք այն փաստաթուղթը, որը հավաստում է, որ «առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2017թ.-ի ապրիլ ամսվա ընացքում ՀՀ Լոռու մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձիք շահադիտական դրդումներից ելնելով ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ...-ի անվամբ ելքագրված դրամական օգնության ԳՈՒՄԱՐԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԻՏԱՎՈՐՈՒՅԱՄԲ, իրավաբանական նշանակություն ունեցող, փաստեր հավաստող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող «ՀՀ Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն ստացած քաղաքացիների» ցուցակում ԿԵՂԾԵԼՈՎ ...-ի մոր ստորագրությունը, վերջինիս հատկացրել են տրամադրվելիք 50.000 ՀՀ դրամից պակաս՝ 30.000 ՀՀ դրամ գումար, ապա բովանդակությամբ ԿԵՂԾ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել են Լոռու մարզպետարան...», .... ուստի որոշվել է դեպքի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով:
Ապրիլյան պատերազմի մասնակցին հատկացված գումարի կեղծման հիմքով քրեական գործի հարուցման մասին այս ողջ պատմությունը իմ՝ առաջնագծում ծառայածիս համար չափազանց ցնցող էր ու զարմանալի: Միտքը, որ Լոռիում հնարավոր է արյան գնով հայրենիքը, հողը, երկիրը պաշտպանած զինվորին, սպային հատկացվելիք գումարից գողացած լինեն, ինձ երեկվանից հանգիստ չի տալիս:
Ու թերևս դա է պատճառը, որ հայրենիքի պաշտպանից գողանալուն վերաբերող այս դեպքով տեխնիկական վրիպակ ունեցա. գողանալու մեղադրանքը ապրիլյան պատերազմում վիրավորված, բայց բարեբախտաբար, ողջ մնացած զինծառայողի մասով է: Եվ սակայն կա՞ արդյոք էական տարբերություն, վիրավորի՞, թե զոհվածի ընտանիքից են գողացել: Չէ՞ որ երկուսն էլ կռվել ու պաշտպանել են հող հայրենին՝ արյան, կյանքի գնով:Իհարկե՝ ոչ:
Վստահ եմ, հարուցված քրեական գործն իր բնականոն հունով կգնա և կարճ ժամանակ անց ամեն ինչ ամենայն մանրամասնությամբ կհրապարակվի:
Ինչպես միշտ, այս դեպքում ևս ի տարբերություն որոշ այրերի, զերծ մնալով թե Լոռու նախկին մարզպետին, թե որևէ այլ պաշտոնյայի անձնական մեղադրանք կամ անձնական վիրավորանք հասցնելուց, վստահեցնում եմ, անկախ նրանից, դա որոշներին դուր է գալիս, թե՝ ոչ, ես շարունակելու եմ իմ որդեգրած սկզբունքային աշխատելաոճը ուղղված Լոռու մարզում օրինականության հաստատմանը, արդյունավետ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ու ապահովմանը, որակյալ աշխատակիցներով համալրմանը՝ անկախ սեռից, տարիքից, կուսակցական պատկանելիությունից:
Լոռին օրինապաշտության ու տնտեսական հեղափոխության ճանապարհին է ու այդ ընթացքն այլևս անկասելի է...
Իսկ առջևում դեռ կլինեն նոր ու առավել հետաքրքիր բացահայտումներ ինչպես մարզպետարանը ներկայացրած/ներկայացնող որոշ անհատների, այնպես էլ մարզային ենթակայության կառույցների ու դրանց տնօրենների գործունեության մասին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր