«Այսօր տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Արդյունքների մասին կտեղեկացվի քննության ավարտից հետո»,- այս մասին պարզաբանում է տարածվել ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում: Ցուցարարին հարվածած ոստիկանը կազատվի աշխատանքից |