ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մտքովս չէր անցնի, որ անուղեղությունը այնքան կատարյալ կլինի». Ստյոպա Սաֆարյան
02:05, 15.03.2019 | mamul.am
12540 | 0

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս դրվագը աչքիցս չվիրպեց ուղիղ եթերում, երբ դիտավորյալ, իբր Հայկ Մարությանին ծաղրելու համար միացվեց Մեր բակը ֆիլմի նրա «Ես լավ տղա եմ» հայտնի ռեմիքսը: Ու մտքովս չէր անցնի, որ անուղեղությունը այնքան կատարյալ կլինի, որ սա նյութ էլ կդարձնեն: Իրականում չհասկացան էլ, թե ինչ PR արեցին Հայկին ու սեփական գերեզմանը փորեցին: Այդ երգում Հայկը կատարյալ ծաղրում է հենց "լավ տղու" կերպարը, այն սինթետիկ կերպարը, որը ստեղծեցին փողատեր, օբյեկտատեր դատարկությունները: Ու չհասակացան, որ համակրգիչի դիմաց նստածներս փլվել ենք, որ իրենք իրենց մասին երգ են դրել ու տակը պարում են: Չհասկացան, որ այդ երգը իրեց ծաղրն է, իրենց հայելային պատկերը, որը Հայկը ստեղծել է բացասականի մեջ: Ապրեք, նույն տեմպով շարունակեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր