Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 485.98, EUR 550.08, RUB 7.56, GBP 640.13
+1 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին». Ստյոպա Սաֆարյան
21:10, 15.03.2019

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոնսոլիդացիայի կենտրոնը երեկ էլ չկայացավ... Իսկ հիմա ամենահետաքրքիրի մասով: Երեկ քոչարյանականները ռազվեդկա արեցին ու վստահաբար տխրեցին. հաշվարկել էին, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների տերերը պետք է երախտագիտությամբ հիշեն իր «առատաձեռնությունը», երբ նրանց լավ աչքով է նայել: Բառիս բուն իմաստով այդ ճամբարիկը սադրիչների բանակ էր գործուղել Օպերա, որպեսզի տեղավորվեն բողոքող օբյեկտատերերի զգացմունքների տիրույթում, ծիկրակեն ու հարմար պահի վանկարկեն՝ Ռոբերտ վարչապետ, հըթնացս էլ թեժացնեն ոստիկանների հետ նրանց բախումը: Ժողովրդին ու ոստիկանությանը սադրելու քոչարյանական տեխնոլոգիաներին բոլորս էլ առիթ ունեցել ենք հանդիպել 1999-ից հետո՝ բոլոր միտինգներում: Որքան էլ սադրիչների սերունդ է փոխվել, դպրոցը մնացել է նույնը: Ու մեծագույն մեղք է սադրիչների այդ խմբին ժողովուրդ, ակտիվիստ կամ ցուցարար կոչելը, մի հատ էլ պահանջել, թե ինչու իրավապաշտպան կազմակերպությունները սադրիչների իրավունքները չեն պաշտպանում...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր