Մարտի 16-ին Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան երկրորդ տարելիցի օրն է: Այդ կապակցությամբ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը հարգանքի տուրք կմատուցի Հաց բերողի հիշատակին: «Մասնակցելու համար շաբաթ օրը, ժամը 12:00-ին հավաքվում ենք Սիլիկյան Նոր Խճուղում գտնվող Պրոֆալ խանութ սրահի դիմաց, որտեղից էլ կշարժվենք գերեզմանատուն»,- նշված է հաղորդագրության տեքստում: |