ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այդ հարցը պարունակում է բացառապես մի նպատակ». Ռուբեն Գրձելյան
20:30, 15.03.2019 | mamul.am
3551 | 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա այն հարցն է, որի շուրջ կա երկու կարծիք՝ մեկը ստորև ներկայացնեմ, մյուսը՝ սխալ է: Օպերայի թատրոնին հարակից սրճարանների հարցում լիովին սատարում եմ քաղաքի իշխանություններին ու համոզված եմ, որ դրանց կրճատելու հարցում տուժում են միայն սեփականատերերը: Այդ հարցը բացարձակ չի պարունակում սոցիալական խնդիր. գործը կորցրած մատուցողները (20-30-100 հոգի) հեշտությամբ կտեղավորվեն այլ տեղերում: Դրա տրամաբանությունը տնտեսական է. եթե մի տեղ պակասում է (այս դեպքում սեղաններն ու հաճախորդները), ապա մյուս տեղում ավելանում է (պահանջարկն օդ չի ցնդում): Այդ հարցը պարունակում է բացառապես մի նպատակ՝ վերացնել այդ գավառական մթնոլորտը, որը ձևավորվել է թատրոնի հարակից տարածքում, ուր գալիս են հիմնականում էժան լափելու ու պիվա ծվցնելու, կալյան ծխելու, բիլիարդ խաղալու ու դրա հիման վրա մի տխմար սելֆի իրանց տխմար էջերին ավելացնելու: Եթե մենք ուզում ենք ներկայանալի մայրաքաղաքի կենտրոն ունենանք, համապատասխան մեր պատմության ու մշակույթին, եթե մենք ուզում ենք մեր երեխաների համար ստեղծել միջավայր, որը կնպաստի որակապես այլ մակարդակի կրթություն ստանալու և աշխարահայցք ձևավորելու, ապա այս հարցը պետք է լուծել այնպես, ինչպես լուծում են այն ու խոստանում են լուծել քաղաքային իշխանությունները: Մենք (հասարակության գոնե մի մասը) վերրջին 15 տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել քննադատելու քաղաքային հարմարավետ միջավայրի վերացման գործընթացի քննադատության համար: Հիշում եմ, որ Հյուսիսային պողոտայի սարքելու ժամանակ ինչ թոհուբոհ էր, Օղակաձև զբոսայգին բետոնելու համար, մանկապարտեզները կենտրոնում վերացնելու ու դրանց տեղը 20-հարկանի տուփեր դնելու, բակային տարածքները վերացնելու, շենքը շենքի վրա սարքելու: Կասկադը գոնե Գաֆեսճյանը փրկեց այս փոթորիկից, ինչի համար նրան շնորհակալ եմ ես անձնապես: Փրկվեց բուլվարի կանաչ մասը (Սիրունչի, Տարոն): Հիմա, երբ հակառակն է փորձում արվել, գտնվում են մարդիկ, որ քննադատում են: Ու այդ քննադատությունը տխմարության գարշահոտությամբ է տալիս: Ես ավելին կառաջարկեմ քաղաքային իշխանություններին՝

1. կանգնացնել բոլոր չսկսված շինարարությունները: ԲՈԼՈՐ: Այդ թվում Շիրակ հյուրանոցի հարևանությամբ՝ ԷԼ ՏԵՂ ՉԿԱ . էնտեղ համ շենքի, համ կայանատեղի, համ միջբակային տարածքի, համ կանաչապատման: Կառաջարկեմ նաև վերանայել քաղաքի կողմից վարձակալությամբ տրամադրվող հողային տարածքների ու տարբեր թույլտվությունների գները՝ դրանք բարձրացնելով այնքան, որ կենտրոնում տնտեսվարողները միշտ ստանան մինիմալ շահույթ: Այս խնդիրը պետք է լուծվի քաղաքը հանրությանը վերադարձնելու և այն նպատկային քաղաքապետարանի կողմից կառավարելու սկզբունքի հիման վրա:
2. Հարկային օրենսգքի փոփոխման շրջանակներում վերանայել բարձրահարկ շենքերից դուրս գտնվող կոմերցիոն տարածքների գույքահարկի հաշվարկման սկզբունքը՝ սահմանելով պրոգրեսիվ գույքահարկ: Ընդ որում նախկին կամ պոտենցիալ կանաչ տարածքների տեղում տեղակայված գույքը հարկել այն չափով, որ տնտեսվարողի շահույթը տատանվի 0-ի միջակայքում: Ով չկարողանա աշխատել այդ պայմաններում, կկուտակի գույքահարկի գծով պարտքեր ու դատական (օրինական) կարգով քաղաքը կվերադարձնի իրեն՝ նույնիսկ սեփականության իրավունքով ծանրաբեռնված գույքը, որը նախկինում կամ պոտենցիալ կանաչ տարածք է: Այդ քաղաքականության կիրառումը կբերի քաղաքի եկամուտների զգալի աճին ու տարածքների բետոնից դեպի կանաչի վերածմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր