ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բանավեճ՝ ավագանու «Լույս» և «Իմ քայլը» խմբակցությունների անդամների միջև
12:45, 15.03.2019 | mamul.am
3274 | 0

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման թեմային, կարծիք հայտնեց, որ դրանք շտապողականություն են. «Ամեն դեպքում եթե ապամոնտաժել է պետք, նույնիսկ եթե դա իրավական ճանապարհով է, կարծում եմ պետք էր շարունակել հանրային քննարկումները, որպեսզի հնարավորինս մեղմ լիներ ապամոնտաժումը: Ինձ թվում է՝ այս շտապողականությունը մի քիչ հեղափոխական շտապողականություն էր: Եթե պետք է ապամոնտաժվեն, ապա՝ բոլորը: Ապամոնտաժում նշանակում է ոչ միայն Օպերայի սրճարաններ ապամոնտաժել, այլև՝ Օղակաձև զբոսայգին, նաև՝ Զանգվի ձորի բոլոր ռեստորանները»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով բողոքի ակցիային, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովահաննիսյանը նշեց. «Իմ կարծիքով, այնտեղ կային նաև այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր փորձեցին այդ հարթակն օգտագործել ի շահ իրենց, փորձեցին պառակտում մտցնել ժողովրդի մեջ»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լռությանը, ասաց. «Ես ինքս անհանգստացած էի քաղաքապետի համար, որովհետև քաղաքապետն իսպառ կորած էր և մտածում էի՝ միգուցե դեպք է պատահել նրան»։ Խաչատրյանը դժգոհեց, որ վերջինն իրենց հետ երբեք ո՛չ հանդիպում, ո՛չ էլ բանակցում է որևէ հարցի շուրջ։

Հակադարձելով Անի Խաչատրյանին՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ ավագանու ցանկացած անդամի քաղաքապետը միշտ էլ արտահերթ ընդունում և լսում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր