ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Ալիևին
14:40, 15.03.2019 | mamul.am
7014 | 0

«Երբ հարց է գալիս՝ որքանով է Հայաստանը զիջում, չի կարող լինել նման երևույթ: Եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա չի աշխատելու: Ընդգծել ենք մի կարևոր սկզբունք ՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդկանց ու նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ Զ. Մնացականյանը հանդիպում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ էր կատարվել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ «ՀՀ կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը. դա անընդունելի է ու փորձ՝ արգելափակելու բանակցային գործընթացը», Մնացականյանն ասել է. «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանն ու վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ ԼՂ-ն ունի որոշիչ ձայն ու ներգրավվածություն, բայց դրան զուգահեռ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ բանակցային գործընթացի մեջ կարողանանք արդյունավետ աշխատել: Մենք բանակցում ենք և՛ ԼՂ-ի հետ, և՛ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր