ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, ով արդեն տեղեկացրել էր, որ դատարանը մերժել է գրավի միջնորդությունը, լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ գրավի չափ չէին սահմանել: Նա ավելի վաղ հայտնել էր, որ Քոչարյանի հաշիվները սառեցված են, ուստի հարցին՝ այդ դեպքում ո՞վ պետք է վճարեր, ասաց. «Եթե կբավարարվեր, կմտածեինք՝ վճարելու մասին: Կախված չափից ու պայմաններից, ամենապարզ հնարավորությունը՝ պետք է պահանջեինք քննիչից ազատել հաշիվները, իսկ եթե մեծ լիներ, պետք է հասկանայիք՝ որտեղից կարող ենք վճարել. հենց կլիներ որոշումը՝ սեղմ ժամկետում կարող էինք ներկայացնել՝ կվճարվեր, թե՞ չէ»: Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: |