Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 486.63, EUR 550.96, RUB 7.45, GBP 645.17
+8 °C, 0 °C ... +11 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Փաշինյանն ու Ալիևը ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ
17:20, 15.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայն են առաջիկայում հանդիպում ունենալ։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում, փոխանցում է «Փաստինֆո»-ն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ Երևանում ու Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում։ Քննարկվել են առաջիկայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման նախապատրաստման հարցերը, այդ թվում` քննարկման հնարավոր թեմաները»,- նշվում է հայտարարության մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր