ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Սարիղամիշի ճակատամարտ». նորզելանդացի հրաձիգի փամփուշտակալին հայերեն գրառում է
19:25, 15.03.2019 | mamul.am
10137 | 1

Ինչպես արդեն հայտնել ենք, Նոր Զելանդիայում ասյօր տեղի է ունեցել այդ երկրի պատմության մեջ ամենադաժան սպանդը: Միաժամանակ երկու մզկիթներում իրականացված ահաբեկչութունների զոհերի թիվն այս պահին հասել է 49-ի:

Հատկանշական է, որ ահաբեկիչների զենքի պահունակների վրա տարբեր լեզուներով, այդ թվում և՝ հայերենով գրառումներ կան։ Սա պարզ երևում է նաև ահաբեկիչների տարածած տեսանյութերից։

Հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլ լեզուներով արված գրառումներում հիշատակվում են պատմական իրադարձություններ, որոնց ժամանակ մահմեդական պետությունների բանակները, մասնավորապես՝ Օսմանյան բանակը, խոշոր պարտություններ են կրել։

Հայերեն գրառումով հիշատակվում է Սարիղամիշի ճակատամարտը, որի ժամանակ հայկական կամավորական ջոկատների օժանդակությամբ Ռուսական կայսրության զորքերը 1914-1915 թվականների հունվար-դեկտեմբեր ամիսներին Սարիղամիշ քաղաքի մոտ պարտության են մատնել Օսմանյան Թուրքիայի զորքերին։

Այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ՝ պարզելու համար ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները:

«Սարիղամիշի ճակատամարտ». նորզելանդացի հրաձիգի փամփուշտակալին հայերեն գրառում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր