Համացանցում մեծ արագությամբ տարածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղ գրած մի գրառում, որտեղ բառացիորեն գրված էր. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»: Այս գրառումը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացվեց նրա էջից և հրապարակվեց նոր գրառում. «Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։ Մեղավորները անպայման կպատժվեն»: |