ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Եվրոխորհրդարանի պատգամավորները պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ
11:45, 16.03.2019 | mamul.am
7373 | 0

«Ռուբեն Վարդանյանի գործերը բարդանում են.... Դժվար չէր ենթադրելը, թե ինչ կարժենա աշխարհ հայտնի լրատվամիջոցներում Տրոյկա դիալոգի լվացքատան պատմության այդպիսի մասշտաբային ներկայացումը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Forbes-ի՝ «Եվրոխորհրդարանում պահանջել են պատժամիջոցներ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ» հրապարակմանը:

Ըստ Forbes-ի, խորհրդարանականները նամակ են հղել Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի, «Յուկիո» բանկի նախկին նախագահ Վլադիմիր Ռոմանովի և այլ անձանց նկատմամբ, որոնց անունը կապվում է «Տրոյկա լվացքատան» հետ: Նամակի տակ ստորագրել է 22 խորհրդարանական՝ Լիտվայից, Լեհաստանից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:

Ավելի վաղ հայտնել էինք Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպության բացահայտման մասին, որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր