ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Բիրտ ուժ կիրառելու ժամանակ դուք սեղմել եք այդ բիրտ ուժ կիրառողների ձեռքը». Նինա Կարապետյան
13:00, 18.03.2019 | mamul.am
6164 | 1

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհարբյանի՝ մարտի 14-ին արած հայտարարությանը, թե Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման ժամանակ բռնի ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ.

«Մենք միշտ եղել ենք ամենաթեժ կետերում՝ ի տարբերություն տիկին Զոհրաբյանի և ԲՀԿ-ի տարբեր պատգամավորների. խոսքը գնում է այն մասին, երբ հանցավոր ռեժիմն էր Հայաստանը զավթել և տիկին Զոհրաբյանի մասնակից կուսակցությունը հենց այդ ռեժիմի մասն էր կազմում և որևէ արձագանք չէինք ստանում նրանցից: Անկեղծորեն զարմացած եմ այդ հայտարարության վրա, որովհետև երկու օր շարունակ հետևել եմ տեղի ունեցող իրադարձություններին և մեր գնահատականը հետևյալն է. այո՛, կան որոշ անկարգ ցուցարարներ, կան որոշ չզսպված ոստիկաններ, բայց այն, ինչի մասին խոսեց տիկին Զոհրաբյանն Օպերայի տարածքում, որ բիրտ ուժ է կիրառվում... տիկին Զոհրաբյան, դուք տեղյակ չեք, թե ինչ է նշանակում բիրտ ուժ, որովհետև բիրտ ուժ կիրառելու ժամանակ դուք սեղմել եք այդ բիրտ ուժ կիրառողների ձեռքը»,- ասել է Նինա Կարապետյանը՝ խնդրանքով դիմելով Զոհրաբյանին․ «Կխնդրեմ հետայսու շատ զգույշ լինել արտահայտությունների մեջ․․․ Ո՞ւր էր տիկին Զոհրաբյանը շատ ու շատ դեպքերի ժամանակ, երբ իսկապես ցուցարարներին հետապնդում էին»,- եզրափակեց Նինա Կարապետյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր